Թբիլիսիի քաղաքային դատարանը հուլիսի 8-ին դիտարկում է «Ազատ գոտու» երեք ակտիվիստների գործը, ովքեր ձերբակալվել են նախօրեին` «Դինամ-Թբիլիսի» եւ «Դինամո-Մոսկվա» ընկերական խաղից հետո:
Ձերբակալվածները մեղադրվում են մանր խուլիգանության եւ իրավապահներին չհնազանդվելու մեջ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ազատ գոտի» կազմակերպության անդամենրը բողոքի ակցիա էին կազմակերպել մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր ընկերական խաղը: Ակցիային մասնակցել են տասնյակ մարդիկ: Նրանք բողոքել են խաղին ռուս պատգամավորների ներկա գտնվելու կապակցությամբ` նրանց կոչելով «շրջափակողներ»:
Թբիլիսիում բողոքում են ռուս պատգամավորների` ֆուտբոլային խաղին ժամանելու դեմ




























