Հայաստանը պետք է հետեւի տարածաշրջանի գործընթացներին եւ գտնի իր տեղը: Այս մասին այսօր` հուլիսի 8-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով արաբական երկրներում ծավալվող իրադարձությունների մասին:
Քաղաքագետը հատուկ ընդգծել է, որ տեղի ունեցողը չէր անվանի «արաբական գարուն», քանի որ արաբական երկրներում բովանդակային առումով տարբեր դեպքեր են տեղի ունենում: Ըստ Իսկանդարյանի` այն , ինչ կատարվում է Թուրքիայում, մյուս արաբական երկրներում հնարավոր կլինի միայն 30-40 տարի անց, հասարակության դժգոհ հատվածը բողոքում է իշխանության ղեկին գտնվող իսլամական ուժերի դեմ: «Այդ գործընթացները միավորող միակ բանը տարածաշրջանի վերաձեւումն է», - նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:





























