Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցի «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ռուբինյանց փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Իսուզու» մակնիշի AA 020 համարանիշի մոտոցիկլին եւ դիմել փախուստի, ինչի հետեւանքով մոտոցիկլի վարորդ՝ 30-ամյա Դ. Դաուդը (Սիրիայի հանրապետության քաղաքացի) ստացել է ոտքի վնասվածք:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:





























