Առաջիկա փուլում կարեւորագույն խնդիրներից է սիրիական հասարակության ազգային միասնության ամրապնդումը: Դա պետք է տեղի ունենա հասարակական կազմակերպությունների եւ արհմիությունների միջոցով՝ որպես Արաբական սոցիալաստական վերածննդի կուսակցության նպատակների իրականացման կարեւորագույն գործիքների: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Դամասկոսում ԱՍՎԿ ԿԿ պլենումի ժամանակ:
Իր զեկույցում Ասադը ներկայացրել է երկրում տիրող քաղաքական իրավիճակի եւ պատերազմի քաղաքական վերլուծությունը: Նա նաեւ վերլուծել է արաբական եւ միջազգային դիրքորոշումները՝ կապված երկրում տիրող իրավիճակի հետ եւ այս փուլում կուսակցության ունեցած դերը, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը:
Ասադն ասել է, որ կուսակցությունը պետք է հարմարվի իրական պայմաններին՝ երկխոսության մշակույթի բարձրացման եւ կամավորական հասարակական գործունեության ավանդույթներն ամրապնդելու միջոցով:
ԱՍՎԿ տարածաշրջանային քարտուղար կրկին ընտրվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:





























