Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 թվականի հունվար-մայիսլ ամիսներին կազմել է 20 500 մարդ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի հունվար- մայիս ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 3,9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 20 500 մարդ: Այս թիվն իր հերթին 4.8 տոկոսով ավելին է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։  Միայն 2013-ի մայիսին Թուրքիա է այցելել 5 236  հայաաստանցի։

Նշենք, որ  2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։