Հուլիսի 10-ին, ժամը 02.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում՝ «Վիլլա Գարի» շինանյութի խանութի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին. տուժածներ չկան:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ.Գրիգորյանի վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 30UL336 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին. հրդեհ չի բռնկվել:
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման եւ ճանապարհի լվացման աշխատանքներ:





























