Երեւանում նախորդ երեկոյան տրոլեյբուս է այրվել: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԻՆ-ը, այն բռնկվել է տրոլեյբուսի պարկից ոչ հեռու: Այրվել է համար 35 տրոլեյբուսի տանիքը:

Մոտավորապես 20:14-ի ահազանգ է ստացվել «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի ճաշարանում բռնկված հրդեհի մասին: Այրվել է օդափոխիչը, դրամարակղը, հատակի եւ առաստաղի մի հատվածը:

Հուլիսի 10-ին 05:06-ի սահմաններում ահազանգ է ստացվել Վարդենիս քաղաքում բռնկված հրդեհի մասին: Այրվել է Մ. Զաքոյանին պատկանող տան տանիքը:

Մոտավորապես 00:34-ի սահմաններում ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան զանգվածում հրդեհի վերաբերյալ: Պարզվել է, որ Գ. Ստեփանյանը` չափազանց հուզված լինելով, հրդեհել է սեփական պատշգամբը: Այրվել է մեկ բարձ: