Հունիսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի հիմնարկության աշխատակցուհու պայուսակից, որը դրված է եղել հանդերձարանում, գողացել են կանխիկ գումար եւ բանկային քարտ` գաղտնաբառով, որի հաշվեհամարից հանվել է 162.000 դրամ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն հիմնարկության մեկ այլ աշխատակցուհի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: