Հայաստանի պաշտպանության նախարարությունում կրկին հերքել են ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, որ «ռազմաճակատում իրավիճակը սրվել է»:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նմանատիպ հաղորդագրությունները իրականությանը չեն համապատասխանում: «Իրավիճակը սովորական է, սրված չէ»,-ընդգծել է Հովհաննիսյանը:
Տարեսկզբից Ադրբեջանը ավելի քան 7030 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ հետ հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի զինված ուժերը մոտ 1120 անգամ դիպուկահարների զենք են կիրառել, 385 անգամ` խոշոր տրամաչափի սպառազինություն: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել` 9 հայ զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացի:





























