«Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչները չեն մտնի Եգիպտոսի նոր կառավարության կազմի մեջ, հուլիսի 10-ին հաղորդել է իսլամիստական շարժման խոսնակ Մուհամմեդ Սուդանը:
Եգիպտոսի նորանշանակ վարչապետ Հազեմ ալ-Բաբլաուին հուլիսի 9-ի երեկոյան հայտարարել է, որ ժամանակավոր կառավարությունը կձեւավորվի մինչեւ հուլիսի 12-ը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, նախորդ կաբինետի 7 նախարարներ կպահպանեն իրենց պորտֆելները: Բացի այդ, կառավարության կազմում որպես փոխվարչապետներ կարող են ներառված լինել Զայիդ Բահա ադ-Դինը, ով վարչապետի թեկնածուներից էր, ինչպես նաեւ սալաֆիական «Ան-Նուր» կուսակցության առաջնորդ Յունիս Մահյունը: Ալ-Բաբլաուին չի բացառել, որ նոր կաբինետում կարող են ներառվել նաեւ «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչներ:





























