Նորագավիթում գնացքի տակ տղամարդ է ընկել եւ մահացել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Շենգավիթի բաժնից հայտնեցին, որ երեկ` հուլիսի 9-ին, բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.40-ին Գյումրի-Երեւան Էլեկտրագնացքը հարվածել է Նորագավիթ թաղամասի բնակիչ, 1968 թ. ծնված Տիգրան Հախվերդյանին, որը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:



























