Արարատյան դաշտի խորքային ջրերի մակարդակը նվազում է, ստեղծվել է լարված իրավիճակ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 10-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն կա:

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց՝ առանց թույլտվության ստորերկրյա ջրերի օգտագործման համար սահմանել 15 դրամ/խմ արժեք, իսկ մակերեւույթային ջրերի համար՝ 5 դրամ:

Այդ գումարներն օգտագործվելու են մոտ 700 անօրինական հորերի կոնսերվացման համար: Ըստ Տ. Սարգսյանի՝ յուրաքանչյուր հորի կոնսերվացման համար անհրաժեշտ է մոտ 4 մլն դրամ; Առաջին հերթին կկոնսերվացվեն ինքնաշատրվանվող հորերը: