Շիրակի Կարմրաքար  գյուղի արդեն նախկին գյուղապետ Գագիկ Վահրադյանը հրաժարվել է գյուղապետի պաշտոնից եւ մեկնել Ռուսաստանի դաշնություն արտագնա աշխատանքի:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարմրաքարի գյուղապետին ժամանակավոր փոխարինող, գյուղապետարանի քարտուղար Լիլիթ Մաթեւոսյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ նախկին գյուղապետի ընտանիքը մնացել է գյուղում եւ նա  միայնակ է մեկնել արտագնա աշխատանքի: Հարկ է նկատել, որ Գյուղապետը ստանում էր 90 հազար դրամ աշխատավարձ եւ Հայ ազգային կոնգրեսի անդամ էր: Արտագնա աշխատանքի մեկնած նախկին գյուղապետը ավարտել է անասնաբուժական տեխնիկումը եւ Երեւանի անասնաբուժական ինստիտուտը: 2000թ-ից Կարմրաքարի գյուղապետն էր: Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկ որդի: Նշենք, որ կառավարության հուլիսի 10-ի նիստում վաղաժամկետ դադարեցվել է Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները: