«Հրապարակի» տեղեկություններով, Վերահսկիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ կատարելը բխում է նաեւ Հովիկ Աբրահամյանի սրտից. նա ցանկանում է մեծացնել ԱԺ վերահսկողական ֆունկցիան, հասնել այն բանին, որ ՎՊ ընթացիկ-տարեկան հաշվետվությունները քննարկվեն ԱԺ հանձնաժողովներում, հանձնաժողովները որոշումներ ընդունեն:
Ավելին, փորձ է արվում հասնել այն բանին, որ ԱԺ-ն նաեւ քվեարկի եւ ոչ թե որպես ի գիտություն ընդունի այդ հաշվետվությունները՝ ինչպես այժմ է: Եթե Արգամիչին հաջողվի հասնել դրան, ապա հաջորդաբար նույն պրակտիկան նա կփորձի տարածել նաեւ մնացյալ, այդ թվում եւ ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվության վրա: Այդով բարձրացնելով ԱԺ իմիջն ու կարեւորությունը. հիշեցնենք, որ մինչեւ ՎՊ-ի մասին օրենքի ընդունումը ՎՊ-ն ԱԺ-ին կից կառույց էր:
Եվ չնայած Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ-ում հանձնարարել է վերանայել ՎՊ օրենքը, նա «ներքուստ» համաձայն չէ այդ փոփոխություններին, եւ, ըստ ամենայնի, որեւէ փոփոխություն ՎՊ «ֆունկցիաներում» տեղի չի ունենալու:




























