Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաալիքի եթերով օգոստոսի 7-ին ժամը 20:05 կվերահեռարձակվի Ժան-Մարի Բառերի «Ղարաբաղ-Գոմշասար» 43 րոպեանոց ֆիլմը` Արցախի Գոմշասար լեռան մասին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ֆիլմը պատրաստվել է 2009թ. «Աշխարհի լեռները» հաղորդաշարի շրջանակներում:
Վերոնշյալ շարքն ընդգրկում է 20 հաղորդումներ աշխարհի տարբեր լեռների, այդ թվում նաեւ Կիլիմանջարոյի (Տանզանիա), Սիերա Նեվադա դե Սանտա Մարտայի (Կոլումբիա), Մակ Քինլիի (Ալյասկա), Ուլոնի (Չինաստան), Մանասլուի (Նեպալ) մասին:











