Երեւանում հասրակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունն, այսօր՝ օգոստոսի 9-ին, երթ է անցկացրել Ազատության հրապարակից դեպի Երևանի քաղաքապետարան, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: (ֆոտոռեպորտաժ)

Երթի մասնակիցները անցորդներին կոչ են արել միանալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը պահանջող ակտիվիստներին: Նրանց ձեռքին կային պաստառներ՝ «Երեքից մեկն էլ ես եմ» վերտառությամբ: Խոսքը քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած երեք երիտասարդների մասին է:

Պաստառներից մեկի վրա գրված էր հայտնի «Իմ փոքրիկ նավակ» երգի ձեւափոխված տարբերակը.

«Պատրաստեց Տարոն ձյաձյան, մի փոքրիկ թղթեր նավակ,

Իջեցրեց նավակը նա, շատ-շատ ջրող մայթերի վրա:

Տարոնը անհետացավ, դռների հետեւն անցավ,

Երկնքից անձրեւ կանչեց, ու մեր ակտիվիստներին ջրեց:

Իմ փոքրիկ նավան, իմ փոքրի նավակ,

Կհասնեն արդյոք Տարոնի սենյակ,

Թե ճանապարհին կանգնեցրեց քամին, Ու քեզ զգացիր քաղմասի ճամփեն»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am