Հայաստանի նախագահին ցանկանում են խաբել հանդուրժողականության մասին օրինագծով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ի մամուլի ասուլիսում ասաց գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանը։ Ըստ նրա՝ օրինագծի հեղինակները փորձում են մոլորեցնել հայերին, եւ նրան նախապատրաստել են, որպեսզի քայքայի հայ ընտանիքի հիմքերը։
«Մենք ընտանեկան հնագույն արժեքների կրող ենք եւ դրանցից հրաժավելու իրավունք չունենք», – ասաց Լիա Ավետիսյանը։ Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է պաշտպանված լինի իրեն սեփական դեմքից եւ պատմական արժանապատվությունից զրկելու նման փորձերից։
«Խտրականության դեմ» օրինագիծը մշակում է օմբուդսմենի աշխատակազմը։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ քննադատում են օրենքը, որը ըստ նրանց, նույնասեռ ընտանիքների ստեղծման հնաավորություն է ընձեռում։





























