Հունաստանի մի քանի քաղաքներում խոշոր հակաֆաշիստական ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների:
Կերացինի, Սալոնիկ եւ մի շարք այլ քաղաքներում հակաֆաշիստական երթերի են դուրս եկել հաարավոր մարդիկ: Կերացինիում ակտիվիստները գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա: Երիտասարդները ոստիկանների վրա քարեր են նետել, ինչին ի պատասխան ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Արդյունքում՝ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 75 ակտիվիստի, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
«Lenta.Ru»-ն, վկայակոչելով Agence France-Presse-ը, հաղորդում է 23 ձերբակալվածների մասին: Ցուցարարները ուհնեցել են «Ֆաշիզմ՝ այլեւս երբեք» գրությամբ պաստառներ:
Ցույցերը սկսվել են, երբ Աթենքի արեւմուտքում սեպտեմբերի 18-ին սպանվել է 34-ամյա հիփ-հոփ պարող Պավլոս Ֆիսսասը, ով ձախ հայացքների տեր է եղել:











