Մեքսիկայում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղն ու սողանքները նվազագույնը 101 հոգու կյանքն են խլել, այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի արտգործնախարար Միգել Օսորիո Չոնգային:

Չոնգան նաեւ նշել է, որ այս պահին 68 հոգի պաշտոնապես համարվում է անհետ կորած:

Առողջարանային խոշոր քաղաք Ակապուլկոն կամուրջների ավերածությունների եւ արգելափակված ավտոճանապարհի հետեւանքով շարունակում է կտրված մնալ Մեքսիկայի մյուս տարածքից: Արդեն 58 հազար զբոսաշրջիկներ տարհանվել են, տարհանումը  շարունակվում է: Սպասվում է, որ սեպտեմբերի 22-ին օդանավակայանը կվերսկսի իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ Խաղաղ օվկիանոսից եկող «Մանուել» արեւադարձային փոթորիկն ու Ատլանտիկայից եկող «Ինգրիդը»  ուժեղ անձրեւների ու ջրհեղեղի պատճառ են դարձել:

Մեքսիկայի նահանգներում ջրհեղեղն ու հորդառատ անձրեւները 57 մարդու կյանք են խլել