Տարածաշրջանում վերջին 30 տարվա ընթացքում ամենահզոր «Ուսագի» (երկնային ճագար) թայֆունը, որը հասել է Չինաստանի հարավ, արդեն խլել է առնվազն 25 մարդու կյանք:  Փոթորկի պատճառով փակվել են Հոնկոնգի նավահանգիստը եւ բորսան:

Քամին տապալում է ծառեր, պոկում էլեկտրահաղորդման լարերը եւ նույնիսկ մեքենաներն է ճանապարհներից քշում տանում: Դադարեցվել է Հուանչժոու, Շենչժեն եւ Չժուհայ քաղաքների միջեւ գնացքների երթեւեկությունը: 14 քաղաքներում չեն գործում դպրոցները, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Չինաստանի տեղեկատվական «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ Գուանդուն նահանգում զոհվել է երկու մարդ` մնալով տապալված ծառի տակ, եւս մեկ մարդ էլ զոհվել է  վրան ընկնած ապակու հարվածից: Մեկ կին էլ անհետ կորել է, երբ ձկնորսական նավակը, որում գտնվում էր, շրջվել է: 

Ափամերձ գոտիներից տարհանում են բնակչությանը: