Էրեբունի-Երեւան տոնակատարության հետ կապված՝ Երեւանում գյուղատնտեսական մթերքների 2 տոնավաճառները շաբաթ օրը չեն գործի, իսկ կիրակի կգործի միայն Կասյանի տոնավաճառը:

Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Որոշումն ընդունվել է Երեւանի քաղաքապետարանի առաջարկով, քանի որ այդ օրը երթեւեկության ծանրաբեռնված հոսք է սպասվում:

Նշենք, որ Երեւանում գործում են երկու տոնավաճառներ՝ Մալիբու սրճարանի մոտ (Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ) եւ Կասյան փողոցի վերջնամասում: