Ծառայողական մեքենաների պահպանման (սպասարկման) նպատակով 2013 թ. պետական բյուջեում նախատեսվում է մոտ 1.2 մլրդ դրամ: Յուրաքանչյուր մեքենայի պահպանման ծախսը հաշվարկվել է տարեկան 1.2 մլն դրամ (մոտ 3000 դոլար):
Այս նորմատիվը նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Նշենք սակայն, որ տարվա ընթացքում պարբերաբար կառավարությունը հատկացումներ է կատարում գերատեսչություններին, որոնց մի մասն ուղղվում է ծառայողական մեքենաներին: Ուստի դրանց պահպանման իրական ծախսն ավելի մեծ է:
Ծառայողական մեքենաների ընդհանուր թիվը 996 է:





























