Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում, որպեսզի արոտավայրերը փրկի դեգրադացումից: Այսօր լրագրողներին նման կարծիք է հայտնել «Ֆերմերական շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Նա ընդգծել է, որ խորհրդային ժամանակներում Հայաստանում արոտավայրերի ընդհանուր մակերեսը եղել է 494,3 հազար հա, այժմ՝ 448,6 հազար: «Մեր սակավահող արոտավայրերը երկրում 51 հազար հեկտարով նվազել են: Բայց դրանք կերակրում են մեր ազգը, նպաստում են արտահանմանը: Իսկ նրանք, ովքեր ավելի հարուստ են, այնտեղ տներ եւ ամառանոցներ են կառուցել»,-ասել է Սեդրակյանը:

Չվերամշակվող հողերը, հավելել է նա, անցել են անմշակ հողերի շարքին, իսկ դրանց մշակումը գնալով ավելի է բարդանում. «Այստեղ մոտ հինգ ամնգամ ավել գումար է հարկավոր, քան սովորական հողերը վերամշակելիս: Ոչ ոք չի մտածում, թե ինչպես այդ հողերը կրկին շրջանառության մեջ դնել»:

Նա ընդգծել է, որ միայնակ-ֆերմերները բավարար միջոցներ չունեն անգամ հողի պարբերաբար վերամշակման համար: «Հին խորհրդային գութանները մաշվել են, դրանք քիչ խորությամբ են վարում հողը, ինչպես ստացվում է: Կամ օգտագործվում են չինական ու ճապոնական տրակտորներ, որոնք խորը վարել չեն կարողանում: Դրա պատճառով էլ բերքատվությունը ցածր է: Իսկ պետությանը միեւնույն է»,-ասել է Սեդրակյանը: