Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 23-ին, Երեւանի Տերյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Գ.-ին եւ 26-ամյա Նարեկ Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նարեկ Ղ.-ի պայուսակից հայտնաբերվել եւ առգրավվել է դեղնականաչավուն զանգված:

Նշանակվել են տոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: