Ռուսաստանից երկու զբոսաշրջիկ զոհվել է Թաիլանդում հոկտեմբերի 24-ին:

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնում, Փհուկետ կղզու լողափերից մեկում խեղդվել է 55-ամյա զբոսաշրջիկ Կրասնոյարսկից: Իրավապահ մարմինների տվյալներով՝ զբոսաշրջիկն իրեն վատ է զգացել ծանծաղուտներում լողալիս: Դեպքի վայր հասած փրկարարները փորձել են վերակենդանացնել նրան, սակայն օգնել չեն կարողացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հայտնի է, որ զոհվածն աշխատում էր Կրասնոյարսկի ոստիկանությունում:

Ռուսական հյուպատոսության տվյալներով՝ եւս մեկ ռուսաստանցի զոհվել է այսօր Թաիլանդի հյուսիսային նահանգներում: Իջնելով ջրվեժից՝ նա սայթաքել ու բախվել է քարերին: «Մենք փորձում ենք գտնել ու կապ հաստատել զոհվածի հարազատների հետ»,- հաղորդել է Թաիլանդում ռուսական հյուպատոսը: