Ղազախստանի նախագահ Նուլսուլթան Նազարբաեւի առաջարկը Թուրքիային ընդունել Մաքսային Միություն իրականության հետ ոչ մի կապ չունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով, բանն այն է, որ Մաքսային միությունն ու առավել եւս Եվրասիական միությունը դեռ լիովին չձեւավորված միություն է: «Մաքսային միությունը ձեւավորման փուլում է, եւ կտրուկ ընդարձակել դեռ չձեւավորված ու մեծ հաշվով, նման հզոր ու բարդ տնտեսական համակարգ ունեցող երկրի անդամակցումը, ինչպես Թուրքիան է, նշանակում է թաղել այդ միավորման ողջ ինտեգրացիան»,- հայտարարել է Ալեքսանդր Սկակովը: Այստեղ նա համոզված է, որ կան որոշ քաղաքական խաղեր՝ «հնարավոր է, կապված Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ինչ-որ ցանկությամբ, կամ Ադրբեջանի հետ որեւէ քաղաքական խաղ խաղալու ցանկությամբ, որը Ղազախստանի հետ կապված է էներգառեսուրսների փոխանակաման համատեղ նախագծերով»:
Նշենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հոկտեմբերի 24-ին առաջարկել էր Թուրքիային ընդգրկել Մաքսային միության անդամ երկրների շարքում: «Թուրքայի նախագահը դիմել է ինձ Մաքսային միություն մուտք գործելու խնդրանքով: Եկեք նաեւ Թուրքիային ընդունենք»,- հայտնել է Նազարբաեւը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Ղազախստանի նախագահն առաջարկել է Մաքսային միություն ընդունել Թուրքիային





























