Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար 15 LS 457, «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MO 303 և «ՎԱԶ-2121» մակնիշի 370 LO 64 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

ԱԻՆ նախնական տվյալներով՝ կա 3 զոհ և 4 տուժած:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1969 թ. ծնված Ռ. Հ.-ը եւ 1991 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել են, իսկ Ա. Գ.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Վարորդ 1985 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն: 

Ուղեւորներ 2012 թ. ծնված Ն. Գ.-ը  եւ 1990 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն: