Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ ընդլյանված կազմով, մեկնարկել է Մինսկում: Նիստին մասնակցում են Մաքսային միությանը մաս կազմող Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի առաջնորդները:

Նիստին հրավիրված են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչ ընդլայնված կազմով նիստը Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը մի քանի ժամ առանձին քննարկել են ինտեգրացիոն միության զագացման հարցերը: