Հոկտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը,  մաքսանենգության` 3, խարդախության` 11, խուլիգանության եւ կողոպուտի 1-ական  դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4  դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի եւ գողության  1-ական  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10  պատահար.  4 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: