Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս կուսակցությունը հրաժարվել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների դիտորդների դրական գնահատականներից: ALDE նախագահ եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Սեր Գրեհեմ Ուոթսոնը հայտարարել է, որ ցնցված է Եվրախորհրդարանի եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության համատեղ եզրակացությունից, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններն «արդար, ազատ եւ թափանցիկ» են եղել:Այս մասին հաղորդում է contact.az-ը:

Նրա խոսքով՝ նախքան ընտրատեղամասի փակվելը արդյունքների հրապարակումը ցույց է տալիս որ քվեարկությունն ամբողջությամբ կեղծված էր: Նա ընդգծել է նաեւ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների կասկածելի վարքը:

Նման իրավիճակում Ուոթսոնը «ծայրահեղ կարեւոր է համարում դատապարտել նրանց, ովքեր ոտնահարում են ընդունված միջազգային նորմերը»: