Մադագասկարի նախագահական ընտրությունների ընթացքում, որոնք երկրում 2009թ ռազմական հեղաշրջումից հետո առաջին անգամ են անցկացվում, բռնության մի քանի միջադեպեր են գրանցվել: Զոհվել է առնվազն մեկ մարդ:
Երկրի մարզերից մեկի ղեկավաը սպանվել է ընտրատեղամասերից մեկի վրա հարձակման ժամանակ՝ Բենինտրա բնակավայրում: Կղզու հյուսիսում հրկիզում է իրականացվել, քվեարկության վայրերից մեկից է մի մարդու են առեւանգել, որի անունը չի նշվում, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Մադագասկարում ներկայումս քաղաքական ճգնաժամ է, որը շարունակվում է 2009-ից, երբ ներկայիս նախագահ Անդրի Ռաձուելինան բանակի օգնությամբ ռազմական հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ էր արել այն ժամանակվա նախագահ Մարկ Ռավալումանանային: Նախագահական ընտրությունները քանիցս տեղափոխվել են քաղաքական անկայունության պատճառով: Ընդ որում, երկու նախագահներն էլ հրաժարվել են իրենց թեկնածությունները դնելուց:





























