«Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին, ժամը ` 18:00-ին, տեղի կունենա «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացման արարողությունը:
Բացման միջոցառումից հետո կկայանա «Իմ մայրիկը Ամերիկայում է եւ նա հանդիպել է Բաֆֆալո Բիլին» համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Միջոցառմանը հրավիրված են անիմացիայի եւ այլ ոլորտներ ներկայացնող հայտնի հայ եւ արտասահմանցի հյուրեր:
Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնում է իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ: Փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի մուտքն ազատ է:
Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաեւ նրանով, որ այն ընդլայնում է իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ:





























