Չինաստանի իշխանությունները նախորդ ամռանը  արգելել էին կառավարական շինություններ կառուցել՝ ընդունելով ժամանակավոր մորատորիում: Սակայն Յունգան գյուղի պաշտոնյաները հասցրել են կառուցել հսկայական յոթ հարկանի գրասենյակային շինություն՝ 15 մլն յուան արժողությամբ: Ամբողջ հարցն այն է, որ այն նախատեսված է ընդամենը ութ տեղացի պաշտոնյաների համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Յունգան գյուղում բնակվում է 3700 մարդ, որոնց մեծ մասը ռամիկներ են, որոնք աշխատում են բրնձի դաշտերում՝ տարեկան 1500 դոլար աշխատավարձով, հաղորդում է NEWSru.com-ը: