Ամերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգի Բելմոնտ քաղաքի դեղատանը երեք պատանդներ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը, բոլոր պատանդներն անվտանգության մեջ են:
Ամերիկայն լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդն ի սկզբանե փորձել է կողոպտել դեղատունը, սակայն միջադեպը վերաճել է պատանդներ վերցնելու: Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տղամարդը քանիցս կրակել է իրավապահների ուղղությամբ, ինչի արդյունքում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NBC-ն:
Բոլոր պատանդներին ազատ արձակելուց հետո եւ նախքան իշխանություններին հանձնվելը չարագործը դեռեւս մոտ երեք ժամ բանակցել է ոստիկանության հետ: Ներկայումս նա ձերբակալված է, անցկացվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ ամերիկյան Բելմոնտ քաղաքում հանցագործը կողոպուտի անհաջող փորձից հետո դիրքավորվել էր CVS ցանցի դեղատանը:
ԱՄՆ-ում գողը կողոպուտի անհաջող փորձից հետո դիրքավորվել է դեղատանը





























