Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի ընտրությունը «ազատ ընտրություն չէր»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Լիտվայի նախագահ նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:
«Անշուշտ, ցավալի է, քանի որ Հայաստանը շատ լավ առաջընթաց էր արձանագրում բարեփոխումների հարցում եւ ըստ էության՝ պատրաստ էր նախաստորագրել Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։ Սակայն վերջին պահին հայերը չկարողացան դիմակայել ճնշումներին։ Ափսոս, որ Հայաստանը ստիպված էր այլ որոշում կայացնել։ Դա ազատ ընտրություն չէր», - հայտարարել է Գրիբուսկայտեն:




























