Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 24-ին ժամը 01.00-ի սահմաններում փլուզվել է Երեւանի Նար-Դոս փողոցի թիվ 33 տան արտաքին պատը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Դ.Հակոբյանին պատկանող տան (կառուցված 1935թ, 58 քմ մակերեսով) ննջասենյակի արտա¬քին պատից (25 քմ) փլուզվել է մոտ 6 ք.մ հատվածը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊ եւ ԱՀՎԿՎ պետի տեղակալը, ՃԿԿ-ի հետ համագործակցող քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը եւ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը: