Թուրքմենստանում երկրի անկախության տարեդարձի առթիվ համաներում է հայտարարվել, որը հազարից ավելի դատապարտյալների կվերաբերի։
Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համապատասխան հրամանագիրը հոկտեմբերի 26-ին հրապարակվել է ազգային լրատվամիջոցներում։
Պետության ղեկավարը հայտարարել է, որ համաներում ստացածները հնարավորություն կստանան արդար աշխատանքով քավել մեղքը եւ ակտիվ մասնակցել երկրի կյանքին, նշում է «Ինտերֆաքսը»։ Մարզերի ղեկավարներին ազատություն ստացածներին աշխատանքի տեղավորելու հրահանգ է տրվել։
Թուրքմենստանում զանգվածային համաներումներ հայտարարվում են 1999թ.-ից սկսած, երբ երկրում վերացրին մահապատիժը։ Նախկինում համաներումներ հայտարարվում էին «Գադիր Գաջեսիի» (մահմեդականների համար սրբազան «Ամենակարողության գիշեր», Ռամադան ամսին) առթիվ։ Բերդիմուհամեդովի իշխանության գալուց հետո համաներումներ հայտարարվում են տարվա ընթացքում՝ գերազանցապես ազգային տոնացույցի նշանավոր օրերին։
Ամենազանգվածային համաներումը Թուրքմենստանում անցկացվել է 2002թ., երբ ազատություն էր ստացել ավելի քան 16 հազար մարդ։





























