Պարզվել է դեռեւս օգոստոսի 13-ին Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր եւ Ռինդ գյուղերում տեղակայված «ԱրմենՏել» ՓԲԸ հեռախոսակայանների տարածքից գունավոր մետաղներ գողացողի ինքնությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին Վայոց Ձորի մարզի դատախազությունից գրություն է ստացվել, որ գողությունը կատարել է 29-ամյա Արման Մ.-ն:
Գողություն կատարողը կալանավորված է:
Կատարվում է քննություն:





























