Ոստիկանությունը պարզել է դեռեւս հոկտեմբերի 20-ին, ժամը 22.48-ին, Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում 360 հակ խոտի դեզի այրման պատճառը, որի վնասը կազմել էր 360 հազար դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել էր ժամը 23.00-ին, 2 մարտական հաշվարկի ուժերով:
Հոկտեմբերի 25-ին Լոռիի մարզի Հրդեհային տեսչությունից ստացվել է փորձագետի գրությունն այն մասին, որ հրդեհը առաջացել է խոտի դեզի սեփականատիրոջ կողմից ծխախոտի մնացորդը նետելու հետեւանքով:





























