Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» քաղաքական դաշինքը փոխել է անվանումը. այժմ այն կոչվում է «Առաջ, Իտալիա»։ Սա Կավալյերեի նախկին՝ դեռեւս 1994թ. ստեղծված կուսակցության նախկին անվանումն է։ 15 տարվա գոյությունից հետո այն այլ շարժումների հետ ընդգրկվել էր «Ազատության ժողովուրդ» դաշինքում։
Որոշումը կայացվել է գրեթե միաձայն։ Ըստ փորձագետների՝ անվանման փոփոխությունը պայմանավորված է «Ազատության ժողովուրդ» դաշինքի ներկայիս ցածր վարկանիշով, հայտնում է lenta.ru-ն;
Սիլվիո Բեռլուսկոնին ինքը հայտարարել է, որ դաշինքում այլ փոփոխոթյուններ էլ են սպասվում, հայտնում է «Ռոսիա 24»-ը։ «Առաջ, Իտալիա» կուսակցության նախագահը համապատասխան լիազորություններ եւ պարտականություններ կունենա։ Թեեւ դաշինքի ներսում առկա տարաձայնություններին, մենք ձգտում ենք միասնության՝ հանուն մեր ժողովրդի պայծառ ապագայի», - ասել է Իտալիայի նախկին վարչապետը։





























