Ամերիկյան Ռիջքրեսթ քաղաքում ոստիկանները որոշել են հետեւել տարօրինակ թվացող ավտոմեքենան, սակայն վարորդը հանկարծակի կրակ է արձակել ու վնասել է մայրուղիով ընթացող մի քանի մեքենայի:
Ոստիկանությունը հետապնդում է կազմակերպել, որը տեւել է 2 ժամ, ու վերջապես իրավապահները կրակել են վարորդի վրա: Մեքենայի հետախուզման ժամանակ բեռնախցում հայտնաբերվել են մեկ կին եւ տղամարդ, որոնց գերեվարել էր հանցագործը. ավելի ուշ ուղղաթիռով նրանց հասցրել են հիվանդանոց, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Մեծ թվով վիրավորների ու 2 զոհերի մասին տեղեկությունը չի հաստատվել:
Տեղի ոստիկանապետ Քորին Յանգբլադը պատմել է «Կասկածյալը ոստիկանների ու անցնող մեքենաների ուղղությամբ կրակ է արձակել, ինչի հետեւանքով մի քանի մեքենա դուրս է եկել երթեւեկելի մասից: Նա կրակել է որսորդական հրացանից ու ատրճանակից 10 կամ 12 անգամ: Նա կանգ առավ , մեքենայի բեռնախցիկը բացվեց ու մենք տեսանք 2 հոգու՝ տղամարդու ու կնոջ: Դա ամբողջովին փոխեց իրավիճակը, հետապնդումը շարունակվեց: Մի քանի մղոն անցնելուց հետո կասկածյալը կանգ առավ ու սկսեց կրակել բեռնախցիկի վրա: Այդ ժամանակ մենք պատասխան կրակ արձակեցինք եւ ինչ-որ մեկը գնդակահարեց նրան:





























