Նյու Յորքի Բրոնքս թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհը 3 երեխայի կյանք է խլել, եւս 3 մարդ վիրավորվել է, հաղորդում է տեղի ոստիկանությունը:
Հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի երեկոյան, 6 –հարկանի շենքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Associated Press-ը:
Զոհված երեխաներից ավագը 5 տարեկան էր, կրտսերը՝ 4-ամսական: Եւս երկու երեխա եւ 25-ամյա մի կին տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է:
Հրդեհը մարվել է մի քանի ժամ անց, պատճառներն անհայտ են:





























