Վիտալի Կլիչկոն ով վերջերս խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Ուկրաինայի նախագահի ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին, BBC Ուկրաինային տված հարցազրույցում պատմել է, թե ինչպիսի է տեսնում Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի ու Եվրամիության հետ, նաեւ այն մասին, թե ինչ կլինի Վիկտոր Յանուկովիչի եւ Յուլիա Տիմոշենկոյի հետ:
Նրա խոսքով՝ իր ընտրվելու դեպքում Յուլիա Տիմոշենկոն միանշանակ կշարունակի գտնվել բանտում, իսկ Վիկտոր Յանուկովիչը կարող է վստահորեն ինչ-որ տեղ գնալ հանգստի:
«Ես չգիտեմ ինչով նա կզբաղվի. Հնարավոր է սկսի հուշեր գրել: Սակայն մենք պետք է փակենք նրա բացած Պանդորայի սնդուկը, թե իբր քաղաքական գործիչները բանտ են նստում»,-ասել է նա:
Կլիչկոն նաեւ նշել է, որ եվրոպական ընտրությունը Ուկրաինայի տնտեսական զարգացման, արժեքների, հավասար հնարավորությունների, սոցիալական չափանիշների ընտրություն է:
«Գրեթե ամեն օր ինձ հարցնում են, թե ինչ տարբերություն կա Մաքսային Միության եւ Եվրոպական միության միջեւ: Բնակչության հաշվով յուրաքանչյուրի համար եկամուտ, կրթություն, բուժօգնություն, սոցիալական չափանիշներ. Չափորոշիչները շատ եմ: Այս տեսակետից շատ դեպքերում ԵՄ-ն Մաքսային միության համեմատ առաջատար է:
Եւ դա միակ պատճառը չէ, որի համար մենք ընտրել ենք այս ուղին: Մենք գիտակցում ենք ու պետք է հստակ հասկանանք, որ պետ ք է արժանի հարաբերություններ հաստատենք առեւտրային մեր խոշոր գործընկերների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Սակայն միայն փոխշահավետ պայմաններում եւ առաջին հերթին պետք է բխի Ուկրաինայի շահերից»,- ասել է Կլիչկոն:





























