Բաքվի գլխավոր դատախազի տեղակալ Ֆազիլ Հասանլիեւը զգուշացրել է կիրակի օրը ընդդիմության կողմից կազմակերպվող հանրահավաքի մասնակիցներին հակաիրավական գործողությունների անթույլատրելիության մասին:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, նախազգուշացումն արվել է Ռազիմ Ամիրասլանովին եւ Այդինու Ալիեւին, որոնց անունից հայց է ներկայացվել Յասմալի շրջանում գտնվող «Մեխսուլ» ստադիոնում հոկտեմբերի 27-ին 16:00-18:00 հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

Դատախազի տեղակալը խորհուրդ է տվել հանրահավաքի ժամանակ հետեւել «Հավաքների անցկացման ազատության» մասին օրենքին, խստորեն հետեւել կոչերին, որոնք կհարուցեն խտրականություն, ազգայնական, կրոնական կամ ռասայական հակասություններ կբորբոքեն: Հասնլիեւը նախազգուշացրել է, որ հասարակական կարգի խախտումների, քաղաքացիների հանգստությանը խանգարելու, իրավապահների պահանջներին չենթարկվելու, ձեռնարկությունների ու տրանսպորտի կանոնավոր գործունեության խափանման դեպքերը կպատժվեն: Հասանլիեւը հիշեցրել է, որ այդ ամենը ենթակա է քրեական պատասխանատվության 169 (հավաքների անցկացման կարգի խախտում), 220 (զանգվածային անկարգություններ) եւ 233 (հասարակական կարգի խախտում) հոդվածներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին հանրահավաքից հետո ոստիկանության ու ակցիայի մասնակիցների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունեցել: Պատճառ են հանդիսացել Իլհամ Ալիեւի հրաժարականի վերաբերյալ կոչերը: