Այսօր՝ հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստը, որտեղ Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը:

Նիստը վարել է ՀԱԿ-ի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Այսօրվա դրությամբ ձեւավորված են 5 գրասենյակներ Երեւանում եւ 20 տարածքային կառույցներ մարզերում, եւ այդ գործընթացը շարունակվում է: Քննարկվել է նաեւ Կոնգրեսի տարածքային գրասենյակները Կոնգրեսի՝ ԱԺ խմբակցության պատգամավորների ընդունելության համար կիրառելու խնդիրը:

Կոնգրեսի երիտասարդական միության համագումարի կազմակերպչական խմբի ներկայացուցիչ Եվա Թովմասյանը ներկայացրել է առաջիկա համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Վարչությունը լսել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հաղորդումը Եվրոպայի լիբերալների դաշինքի՝ նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում կայանալիք համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ԱԺ խմբակցության գործունեությունը եւ առաջիկա անելիքները՝ կապված օրինագծերի, կառավարությանն ուղղվող հարցապնդումների հետ:

Կոնգրեսի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը ներկայացրել է Կոնգրեսի առաջիկա օրերին Կառավարությանն ուղղվելիք հարցապնդման մանրամասները: Անդրադարձ է եղել նաեւ 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին: