Վանաձորում կայացած Ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարի օրը երեւանցի 15-ամյա Դավիթ Հովհաննիսյանին դանակահարած, նախկինում դատված «Քուրդ» մականունով 22-ամյա Կարեն Կունգորցեւը մեկանգամյա օգտագործման ածելիով ինքնավնասման փորձ է արել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔՀՎ մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը, հավելելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Իսկ մինչեւ ինքնավնասումը նա խցակցի հետ հացադուլ է հայտարարել, որը եւս դադարեցրել է: Նա բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որ հոկտեմբերի 12-ին մրցումներին մասնակցող «Աջափնյակ» թիմի 15-ամյա անդամ Դավիթ Հովակիմյանը կրծքավանդակի շրջանում դանակով հասցրած վերքով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր: Պարզվել է, որ նույն օրը երեկոյան Դավիթն ընկերների հետ մրցումներից հետո դուրս է եկել զբոսնելու։ 4-5 վանաձորցի տարիքով ավելի մեծ երիտասարդներ նրանց դիտողություն են արել ու վեճ է ծագել: Դավիթն ու ընկերները փախուստի են դիմել, սակայն վանաձորցիներից մեկը հասել է նրանց հետեւից դանակով հարվածել Դավիթին: Ավելի ուշ սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նախկինում դատապարտված Կարեն Կուրգունցեւը՝ «քուրդ» մականունով: Նրա դեմ գործ է հարուցվել ՔՕ 106 հոդվածով, Կարեն Կուգունցեւը կալանավորված է:





























