«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սպասում է ԱԳՆ մեկնաբանություններին՝ կապված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության հետ, ըստ որի Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես հրաժարվել են մեկնաբանել այդ հայտարարությունը: Երբ մեր համապատասխան կառույցները, որոնք լիազորված են մեկնաբանել արտաքին ոլորտին վերաբորղ հայտարարությունները կանեն դա, կարծում եմ, այդ ժամանակ կարելի կլինի դիմել նաեւ քաղաքական ուժերին»,-ընդգծեց Զոհրաբյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին, Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատասխանելով Ղրղըզստանի եւ Տաջիկստանի Մաքսային միությանը միանալու մասին հարցին, հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը:





























