Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավարտվել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտահերթ ընտրությունները. ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ մեծ տարբերությամբ առաջատարը Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է (21,67 տոկոս), հաղորդում է Չեխիայի հեռուստատեսությունը:
Երկրորդ տեղում Կոմկուսն է (17,22 տոկոս): ԿԸՀ-ն հաշվարկել է քվեների ընդամենը 1,49 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատգամավորների պալատն օգոստոսի 20-ին քվեարկել էր ինքնալուծարման եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Սահմանադրության համաձայն՝ օգոստոսի 28-ին իր հրամանագրով ցրել էր խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել հոկտեմբերի 25-26-ին:
Արտահերթ ընտրություններին մասնակցել է 23 կուսակցություն, 200 մանդատի համար պայքարի են դուրս եկել 5 899 թեկնածու:





























