Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությունը(ՊՄԾ) թաքցնում է տեղեկությունները միգրացիոն ոլորտի իրավիճակի մասին: Այդ մասին Vesti.Az-ին հայտնել է Ադրբեջանի միգրացիոն կենտրոնի տնօրեն Ալիսովաթ Ալիեւը:

Նրա խոսքով՝ երկրում գործող օրենսդրությունը չի դիտարկում գաղտնի տեղեկատվություն: «Դա ստիպում է մտածել, որ ՊՄԾ-ն իր մտահաղացումներն ունի»,- նշել է Ալիեւը:

«Մենք խոսում ենք այն մասին, որ, օրինակ, Ադրբեջանում ավելի քան 150 հազար օտարերկրացի բնակվում է երկրի տարածքում անօրինական հիմունքներով: Ինչո՞ւ ՊՄԾ-ն այդ մասին ոչինչ չի հայտնում: Ինչո՞ւ չի հայտնում փախստականների մասին: Թե՞ ամաչում է, որ այս տարի Հայաստանը 5 000 փախստական ընդունեց Սիրիայից, իսկ Ադրբեջանում այդ ընթացքում միայն 55 հոգի փախստականի կարգավիճակ ստացավ: Գուցե ամաչում է, որ ոչ մի փախստական քաղաքացիություն չի ստացել: Գուցե նրա համար, որ փախստականի կարգավիճակ ստացած մարդը երրորդ երկիր էր գնում: Գուցե նրա համար, որ Ադրբեջանում բնակվող ամեն 4-րդ ներգաղթյան անօրինական հիմունքով է բնակվում: Մենք չենք հասկանում այս մոտեցման պատճառը: Սակայն ՊՄԾ գործունեությունը պետք է թափանցիկ լինի»,- ասել է իրավապաշտպանը:

Նա նշել է, որ իրենց տվյաալների համաձայն, այսօր Ադրբեջանում առաջին տեղում են Վրաստանից ժամանած ներգաղթյալները: Հետո Միջին Ասիայից, Ռուսաստանյից ու Թուրքիայից: Ալիեւի հաշվարկների համաձայն՝ հանրապետությունում բնակվում է 80 000 վրացի ներգաղթյալ: «Նրանց թիվն ավելի շատ էր, սակայն մի մասը հետ վերադարձավ Վրաստան, քանի որ չկարողացավ օրինականացնել իր կարգավիճակը: Ինչ վերաբերում է Միջին Ասիային ու Թուրքիային, ապա այստեղից ժամանած ներգաղթյալները շարունակում են աշխատել շինարարկան բնագավառում»,- եզրափակել է Ալիեւը: