Եգիպտոսի շրջանային դատարանը շաբաթ օրը մերժել է նախկին փոխնախագահ Մուհամեդ էլ-Բարադեի դեմ դատական հայցը, համաձայն որի նրան մեղադրում էին երկրի վստահության չարաշահման մեջ:
Դատարանում լրագրողներին պատմել են, որ ԱԷՄԳ նախկին ղեկավարի հայցը մերժել են, քանի որ նման պահանջների ուսումնասիրումը չի մտնում շրջանային դատարանի լիազորությունների մեջ:
Հայցվորը՝ հելուանյան համալսարանի պրոֆեսոր Սայեդ Աթեեքան, կարծում է, որ «նախկին փոխնախագահի հրաժարականը երկիրը համաշխարհային հասարակության առաջ վատ տեսքով ներկայացրեց՝ ստեղծելով տպավորություն, որ իշխանությունները չարաշահել են իրավասությունները ցույցերը ցրելու ժամանակ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, «երկրի վստահության չարաշահումը» միակ մեղադրանքը չէ, որն առաջ են քաշել էլ-Բարադեի նկատմամբ վերջին երկու ամսնվա ընթացքում, որոնք անցել են Եգիպտոսի նախկին փոխնախագահի հրաժարականից հետո: Սեպտեմբերի սկզբին Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթը քննչական մարմիններին հանձնարարեց հետաքննություն սկսել էլ-Բարադեի նկատմամբ ԱՄՆ-ի հետ համագործակցության ու «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հետ գաղտնի համաձայնության առթիվ:





























